Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կրթության ոլորտում դոնոր-կազմակերպությունների խորհրդաժողով է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտում դոնոր-կազմակերպությունների խորհրդաժողով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, միջոցառմանը մասնակցեցին մի շարք պետական եւ հասարակական կազմակերություններ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունները, ինչպես նաեւ կրթության ոլորտում գործող դոնոր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, այլ գործընկերներ եւ աջակիցներ:



Խորհդաժողովի նպատակը Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար հաղորդակցման եւ փոխգործակցության միջոցով դոնոր կազմակերպությունների եւ ՀՀ կառավարության միջեւ փոխհամաձայնության ապահովումն էր:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---