Հայաստանը կարող է ավելի մեծ տնտեսական աճ ապահովել 2010 թ.

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն կարող է ապահովել ավելի բարձր տնտեսական աճ 2010 թ., եթե արդյունավետ օգտագործի 2009 թ. ներգրաված դրամական արտաքին ռեսուրսները, գտնում է տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը: «2010 թ. ՀՆԱ աճը 1.2 տոկոս կլինի, եթե համաշխարհային ֆինանսական շուկաներից նոր ցնցումներ տեղ չգտնեն Հայաստանում եւ պահպանվի համաշխարհային տնտեսական կայունությունը, ինչը քիչ հավանական է, իմ կարծիքով նույնիսկ մեր երկրի համար», - ասաց նա:



Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը կարող է ավելի մեծ աճ ապահովել միջազգային ռեսուրսներից ներգրաված 1 մլրդ դոլարի հաշվին, որը կներդրվի երկրի տնտեսության մեջ` երկու տարվա ընթացքում ճգնաժամի դեմ պայքարելու համար: «Հաշվի առնելով ներգրաված միջոցները, այսօրվա իրավիճակի եւ կանխատեսումների գնահատականները, որ կառավարությունն անում է, կարելի է ձեւավորել եկող տարվա համար լավագույն սպասումները», - ավելացրեց նա:



Դրա հետ միասին տնտեսական գիտությունների թեկնածուն նշեց, որ Հայաստանում ճգնաժամը հաղթահարելու համար միանգամայն բավական են այն միջոցները, որոնք երկիրն արդեն ներգրավել է, իսկ կառավարության հիմնական խնդիրն այն է, որ դրանք արդյունավետ ծախսի, ապահովի բավարար տնտեսական աճ եւ կարողանա դրանցով հետագայում էլ ծախսերը մարել:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---