«Կոնվերս բանկը» վերանայել է քարտերի սպասարկման սակագները

«Կոնվերս բանկը» վերանայել է քարտերի սպասարկման սակագները PanARMENIAN.Net - «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հերթական անգամ վերանայել է իր քարտերի սպասարկմանսակագները` սահմանելով ավելի մատչելի եւ հասանելի գներ իր հաճախորդների համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Մասնավորապես,մարտի 25-ից սկսածբանկի կանխիկացման կետերից եւ բանկոմատներից գումար կանխիկացնելիս բանկի կողմից թողարկված բոլոր դեբետ քարտերից կանխիկացման միջնորդավճար չի գանձվելու, իսկ բոլոր կրեդիտ քարտերից, բացառությամբ VISA BUSINESS քարտի,կգանձվի ընդամենը 0.5% միջնորդավճար:



Բացի դրանից, «Կոնվերս բանկը» հաճախորդների հետ շահավետ համագործակցության նպատակով` ընդամենը 4 ամիս առաջ բարելավել էր նաեւ քարտերի տրամադրման սակագները:



Բանկը հիմնադրվել է 1993 թվականին որպես «Հյուսիս-Հայկական» բաժնետիրական բանկ: 1997թ. վերակազմակերպվեց եւ վերանվանվեց «Կոնվերս բանկ» ՓԲԸ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---