«Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկատեսակ` U-SUPER PRIME

«Յունիբանկ»-ն  առաջարկում է նոր վարկատեսակ` U-SUPER PRIME

PanARMENIAN.Net - «Յունիբանկն» առաջարկում է որ վարկատեսակ U-SUPER PRIME` բիզնես-վարկ, որը նախատեսված է Հայաստանում ֆինանսապես կայուն ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, U-SUPER PRIME վարկը տրամադրվում է բիզնեսի հետ առնչություն ունեցող ցանկացած նպատակի համար: Վարկավորումն իրականցվում է ինչպես շրջանառու միջոցների համալրման եւ հիմնական միջոցների ձեռքբերման, այնպես էլ ներդրումների համար: Վարկի տոկոսադրույքը շուկայականից ցածր է. 12% տարեկան եվրոյով վարկավորման դեպքում, 13% տարեկան` ԱՄՆ դոլարով եւ 14% տարեկան ՀՀ դրամով վարկավորման դեպքում:

U-SUPER PRIME վարկի գումարը կազմում է 40 մլն դրամից մինչեւ 400 մլն դրամ: Վարկը տրվում է մինչեւ 5 տարի մարման ժամկետով, ըստ որում, եթե վարկը տրամադրվել է ներդրումների նպատակով, ապա հնարավոր է վճարումների անհատական ժամանակացույցի մշակում: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների: Վարկառուի նկատմամբ հիմնական պահանջները հետեւյալն են` երկու տարվա աշխատանքային փորձ եւ վարկային բացասական պատմության բացակայություն: Որպես գարվի առարկա հանդես է գալիս անշարժ գույքը:

«Այս տարի մենք նախատեսել ենք ընդհանուր վարկային պորտֆելի 35 տոկոսի աճ, այդ թվում` կորպորատիվ վարկավորման աճի տեմպերի հաշվին», -ասում է վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի վարկավորման ծով տնօրեն Արա Ավագյանը:

2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---