Հայաստանի խաղային գործի ոլորտոմ կներդրվեն լիցենզավորման ու վերահսկման միջազգային մեթոդներ 6 ապրիլի 2010 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում խաղային գործի ոլորտի բարեփոխումը բխում է Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող միջազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային նորմերից, որոնք ընդունված են աշխարհի բոլոր զարգացած երկրներում: Այդ մասին ՀՀ կառավարության մամլո ասուլիսում ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` ներկայացնելով խաղային գործի բարեփոխման մասին նոր հայեցակարգը: Հայաստանի կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ խաղային գործի բնագավառի կարգավորման եւ վերահսկողության մասին» հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ծրագրին: Հայեցակարգի նպատակն է, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ՀՀ-ում շարունակել խաղային գործի բնագավառի կարգավորումը, ինչպես նաեւ ներդնել վերահսկողության եւ լիցենզավորման պայմանների հստակեցման մեխանիզմները: Նրա խոսքերով, հայեցակարգով նախատեսվում է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, ինչպես նաեւ ֆիսկալային պահանջների խստացում: Մասնավորապես, նախատեսվում է խստացնել պահանջները խաղատներ բացող անձանց, ինչպես նաև շահումով խաղերի կազմակերպիչների հանդեպ: Եթե խոսքը գնում է ֆիզիկական անձի մասին, ապա նա չպետք է դատվածություն ունենա, սնանկացման նախադեպ կամ մեկ այլ կազմակերպության սնանկացմանը նպաստող նախադեպ ունենա: “Առաջին փուլում նախատեսվում է խստացնել լիցենզավորումը եւ բարելավել հաշվետվության բոլոր տեսակները` օգտագործելով միջազգային փորձը, ինչն իրագործվելու է առաջիկա 2 տարում”,-ասել է նա: Այդ առնչությամբ Արամյանը հավելել է, որ այսօրվա դրությամբ խաղատների սեփականատերերը ներկայացնում են միայն եռամսյա հաշվետվություններ բյուջեի հանդեպ իրենց պարտավորությունների վերաբերյալ, իսկ այդ ոլորտի լիցենզավորումը ոչ պատշաճ մակարդակի վրա է: Հայեցակարգի իրականացման հաջորդ փուլը նախատեսում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներմուծում եւ տեխնիկական պահանջների խստացում: Փոխնախարարը պարզաբանել է, որ նախատեսվում է ներմուծել մի համակարգ, որը թույլ կտա ունենալ սեփական նույնացման քարտը` ID: “Ստացված տվյալները առանձին օբյեկտների վերաբերյալ կհավաքագրվեն համապատասխան լիազոր մարմնի կողմից, որը ցանկացած պահի կկարողանա հետեւել ցանկացած ապարատի աշխատանքին”,-ասել է նա: Վ.Արամյանը հաղորդել է նաեւ, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 11 լիցենզավորված խաղատուն եւ 103 շահումով խաղերի կազմակերպիչ, ընդ որում պետբյուջեն ամեն տարի այդ ոլորտից ստանում է շուրջ 4 մլրդ դրամ հարկային մուտքեր: Ընդ որում մեկ խաղային սեղանից հաստատագրված վճարը կազմում է 4 մլն դրամ ամսական եւ 125 000 դրամ` խաղային ապարատից: Ըստ հայեցակարգի, նախատեսվում է, որ սկսած 2013 թվականից խաղատներից գանձվելու է միասնական պետական տուրք տարեկան 1,2 մլրդ դրամի չափով, որը կնվազի մինչեւ 400 մլն դրամ ըստ գոտիների: “Ֆինանսական եւ օրենսդրական պահանջների խստացումը կհանգեցնի այս ոլորտում խաղացողների խոշորացմանը, ինչը թույլ կտա կրճատել ստվերը”,-ասել է նա: Ինչ վերաբերում է խաղատներ մուտք գործելու սահմանափակումների խստացմանը, ապա կկատարվեն փոփոխություններ, որոնք կսահմանափակեն պետծառայողների եւ պաշտոնյաների մուտքը խաղատներ: Արամյանը հավելել է, որ որոշակի սահմանափակումներ կներմուծվեն, կապված այդ ոլորտում գովազդի հետ, մասնավորապես, կան երկրներ, որտեղ խաղատների գովազդն արգելված է դպրոցներում եւ մշակութային հաստատություններում, իսկ որոշ երկրներում ընդհանրապես արգելված է: Հայաստանի դեպքում, ասել է փոխնախարարը, այսօրվա դրությամբ բացակայում են պետծառայողների մուտքը խաղատուն սահմանափակող օրենսդրական ակտերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |