Հայաստանի 800 մլն դոլար արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը22 ապրիլի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը: Այդ մասին կառավարության ապրիլի 22-ի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Մտահոգություններ կային, որ արտաքին պարտք - համախառն ներքին արդյունք ցուցանիշը կարող է վատթարանալ, բայց դա նշանակում է, որ տնտեսական աճի այս ցուցանիշների պահպանման պարագայում ամբողջ տարվա ընթացքում մակրոտնտեսական կայունությունը նույնպես կպահպանվի”: Նա ասաց նաև, որ հակաճգնաժամային միջոցառումների զգալի մասը ոչ թե պետության արտաքին պարտքի բեռի հաշվին է եղել, այլ Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկը տեղաբաշխվել է մասնավոր ձեռնարկություններում, այդ թվում նաև առևտրային բանկերի միջոցով: “Դա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը: Ֆինանսների նախարարության գնահատականով դա այս պահի դրությամբ կազմում է շուրջ 800 մլն դոլար: Չնայած դա պետության պարտավորությունն է, բայց ուղղակի բյուջետային մարումներ չեն լինելու, այլ մասնավոր հատվածն է հատուցելու այն”: 2009-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1270,7 մլրդ դրամ, ընդ որում արտաքին պարտքը կազմել է 1121.1 մլրդ դրամ (29667.7 մլն դոլար): 2009-ի հունիսին Հայաստանը Ռուսաստանից 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկ է ստացել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գալուզին․ ՀՀ–ն սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից ԱԳՆ–ի և ՊՆ-ի գծով Նա նշել է, որ 2023–ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպում չի եղել ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել ԱԳ փոխնախարար. «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում ենք Վրաստանի աջակցությունը Նա նշել է, որ նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը |