2010-ի չորս ամսում հարկային և մաքսային մասով Հայաստանի պետբյուջե է մուտքագրվել 218,106 մլրդ դրամ

2010-ի չորս ամսում հարկային և մաքսային մասով Հայաստանի պետբյուջե է մուտքագրվել 218,106 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2010թ.-ը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 218 մլրդ 106մլն դրամ, այսինքն` պլանային ցուցանիշը գերակատարվել է 22մլրդ 071մլն դրամով, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընթացիկ տարվա չորս ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցում են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է 37մլրդ 534 մլն դրամով ավելի գումար: Իսկ 2008թ.-ի չորս ամիսների համեմատ` այս տարվա չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են շուրջ 11,2 մլրդ դրամով:

Սոցիալական ապահովության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի առաջին չորս ամիսների, այնպես էլ այս տարվա չորս ամիսների պլանային ցուցանիշի նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է շուրջ 35,8 մլրդ դրամ, ինչը պլանային ցուցանիշը գերազանցել է մոտ 5մլրդ դրամով: 2010-ի առաջին չորս ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարները շուրջ 6 մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ 6,2 մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---