ՀՀ տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են արձանագրված հաջողությունները և առաջիկա անելիքները 3 մայիսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ապրիլի 30-ին ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Մանուկ Վարդանյանը դեսպանին մանրամասն ներկայացրեց նախարարության ենթակայության տակ գտնող ոլորտներում իրականացվող ծրագրերը, արձանագրված հաջողությունները և առաջիկա անելիքները: Նախարարը մասնավորապես առանձնացրեց հեռահաղորդակցության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, այդ թվում բջջային կապի երեք օպերատորների առկայությունը, ինտերնետ հասանելիությունը և սակագների անհամեմատ նվազեցումը` վերջին տարիների համեմատ: Մանուկ Վարդանյանը դեսպանին ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագիծը: Դեսպան Մարի Յովանովիչի խնդրանքով անդրադարձ եղավ նաև Վերին Լարսի անցակետի վերաբացումից հետո երթևեկության հարցին: Նախարարը տեղեկացրեց, որ անցակետը բաց է, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով դեռ մեքենաների հոսքը մեծ չէ: Նախարար Վարդանյանը անդրադսարձավ նաև տրանսպորտային խնդիրներին, այդ թվում ուղևորափոխադրումների սխեմաների կազմմանը, ավտոկանգառների, երկաթուղային կայարաններին կից ավտոկայանների բացակայությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |