Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրել են կապիտալի ավելացման մասին պայմանագիր

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրել են կապիտալի ավելացման մասին պայմանագիր

PanARMENIAN.Net - Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Զագրեբում ստորագրել են կապիտալի ավելացման մասին պայմանագիր:

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում սկսվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բիզնես ֆորումը և տարեկան ժողովը, որին մասնակցում է նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահն այսօր Զագրեբում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրել է բանկի կապիտալի ավելացման մասին պայմանագիր: ՎԶԵԲ-ը նոր բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով 255 միլիոն ՀՀ դրամ (մոտավորապես 600,000 ԱՄՆ դոլար) գումարով ավելացնում է իր մասնակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ: ՎԶԵԲ-ի ներդրումը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալի 1 միլիարդ ՀՀ դրամով ավելացման մասնաբաժինն է, որն աջակցելու է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետագա ընդլայնմանը:

ՎԶԵԲ-ի մասնաբաժինը մնալու է 25%+1 բաժնետոմս: Կապիտալի ավելացումը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կընձեռի դիվերսիֆիկացնել վարկային ներդրումների պորտֆելը և ընդլայնել հախաճորդների շրջանակները` սպասարկելով միջին և խոշոր չափի հաճախորդներ, ընդլայնելով նաև մասնաճյուղային ցանցը:

«ՎԶԵԲ-ը հաճույքով է շարունակում իր համագործակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ և աջակցում է բանկի հետագա զարգացմանը: Կապիտալի ավելացումը հնարավորություն կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ պահպանել իր վարկանիշը բանկային համակարգում և դիվերսիֆիկացնել ծառայությունների շրջանակները», պայմանագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն պարոն Նիկ Թեսսեյմանը:

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ` դիտարկելով այն որպես ժամանակակից բանկային և ֆինանսական տեխնոլոգիաների և լավագույն միջազգային փորձի ներդրման ու իրականացման գրավական: Այն հնարավորություն է տալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին լինել հայաստանյան առաջնային բանկերի շարքում և տրամադրել եվրոպական բանկային համակարգին համապատասխանող ծառայությունների շրջանակ՚, նույն արարողության ընթացքում նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

ՎԶԵԲ-ը դարձել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետեր 2008 թվականին: Մինչ այդ այն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրել է 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ` միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկավորելու նպատակով, 2 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶԵԲ-ի միջին չափի համաֆինանսավորման գործիքի ներքո` միջին և խոշոր ձեռնարկություններին կորպորատիվ վարկավորում տրամադրելու նպատակով, ինչպես նաև 2 միլիոն ԱՄՆ դոլար` առևտրի ֆինանսավորման գործիքի ներքո:

Հայաստանում իր գործառնությունների առաջին օրվանից մինչ օրս, ՎԶԵԲ-ը իրականացրել է 393 միլիոն եվրո ընդհանուր գումարով 77 ծրագիր ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ ոլորտներում:

Զագրեբում տեղի ունեցող բիզնես ֆորումում քննարկվելու են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի անդամ երկրներում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, սոցիալական փոփոխությունները, բիզնես մարտահրավերները: Քննարկվելու են նաև համաշխարհային բանկային ու ֆինանսական համակարգերին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---