Հայաստանի Արարատի մարզի և ՌԴ Օրենբուրգի մարզի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց

Հայաստանի Արարատի մարզի և ՌԴ Օրենբուրգի մարզի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Օրենբուրգի մարզի պատվիրակությունը մարզպետ Ալեքսեյ Չեռնիշովի գլխավորությամբ մայիսի 21-ին այցելել է Արարատի մարզ: Այցի ընթացքում երկու մարզերի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: «Ես կարևոր եմ համարում, համագործակցության մասին մեր զրույցները կոնկրետ գործերով ամրապնդելը: Մենք արտադրում ենք բարձրորակ գինի, կոնյակ, քարից, ճենապակուց և խեցեգործ իրեր, տոմատի մածուկ, չիր: Այս ամենը մենք կարող ենք մատակարարել Օրենբուրգի շուկային», - Արարատի գինու գործարանում համաձայնագրի ստորագրումից հետո ասել է Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը`:

Օրենբուրգի մարզպետն, իր հերթին, ասել է. «Մենք նպաստելու ենք գործարարների մերձեցմանը, որպեսզի Արարատի և Օրենբուրգի ձեռնարկատերերը հնարավորություն ունենան ապրանքափոխանակություն կատարելու: Այսօր արդեն Հայաստանին մատակարարում ենք մետալուրգիական արդյունաբերության արտադրանք, նավթամթերք, ասբեսթ»: Մարզպետն ավելացրել է նաև, որ Օրենբուրգը կարող է մատակարարել նաև էկոլոգիապես մաքուր և բարձրորակ ցորեն:

Ալեքսեյ Չեռնիշովը Արարատի մարզի պատվիրակությանը հրավիրել է պատասխան այց կատարել Օրենբուրգ:

2009 թ. Օրենբուրգի և Երևանի միջև ապրանքափոխանակությունը կազմել է 103 հազ. ԱՄՆ դոլար, այդ թվում` ներմուծումը կազմել է 57,4 հազ. ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը` 45,6 հազ. ԱՄՆ դոլար: Հայաստան են ներմուծվել հիմնականում մետաղներ, ասբեսթ, սարքավորումներ, իսկ արտահանվել է քար և շինանյութ: Ներկայում Օրենբուրգում աշխատում է հայկական 8 ձեռնարկություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---