Հայաստանը մասնակցում է «Սինգապուրի սննդի էքսպո-2010» ցուցահանդեսին 2 հունիսի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց «Սինգապուրի սննդի էքսպո-2010» (Singapore Food Expo-2010) ցուցահանդեսը, որն իր բնագավառում խոշորագույնն է ասիական տարածաշրջանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այստեղ առաջին անգամ առանձին տաղավարում ներկայացված են Հայաստանում արտադրվող «Արեւա» (ArevA) ապրանքանիշը կրող բնական հյութեր: «Արեւա հոլդինգ» ընկերության ներկայացուցիչ Պավել Կարապետյանը դեսպանին ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Սինգապուրի շուկայում ամրապնդվելու ուղղությամբ ընկերության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրեց Մալայզիա հայկական հյութեր մատակարարելու ծրագրերի մասին: «Արեւա» ընկերության միջոցով Սինգապուր է ներմուծվում եւ որոշ առեւտրի կենտրոններում արդեն իսկ վաճառվում է Երեւանի գարեջրի գործարանի արտադրության «Կիլիկիա» գարեջուրը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2010թ. հունիսի 16-20-ը այստեղ կայանալիք Ասիական գարեջրի ցուցահանդեսում BeerFest Asia-2010 հայկական «Կիլիկիա» եւ «Հայեր» գարեջրերը առանձին տաղավարում ներկայացնելու ուղղությամբ:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |