Երևանում բացվել է Հայ-բրիտանական գործարարության պալատ 3 հունիսի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին տեղի է ունեցել Հայ-բրիտանական գործարարության պալատի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության պաշտոնյաներ, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը և այլ պաշտոնյաներ, բրիտանական և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, լրագրողներ: Հայ-բրիտանական այս միության հիմնադիր և պալատի խորհրդի անդամ Հայկ Հարությունյանն ասել է, որ պալատն իր անդամների շահերը ներկայացնելու է հայկական և բրիտանական կառավարական կառույցներում: Կարևորելով Մեծ Բրիտանիայի գործարարների ներգրավվածությունը և հետագա ներդրումները հայկական տարբեր ինդուստրիաներում`սկսվեց Հայ-բրիտանական գործարարության պալատի (ABBC) ստեղծման գործընթացը: Ակտիվ աշխատանքների շնորհիվ արդեն պալատը պաշտոնապես հիմնադրված է իր 14-ից ավելի հիմնադիր անդամներով, որոնք Հայաստանում գործող բրիտանական և հայկական ընկերություններն են: Պալատի ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է իր անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունն ու դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում: Հայ-բրիտանական գործարարության պալատը ծառայելու է որպես գործարար ցանցի մի օղակ, որի նպատակն է խթանել և ուժեղացնել հայ-բրիտանական կոմերցիոն կապերը, հրավիրել և ներգրավել բրիտանական ներդրումները Հայաստան և ընդհանուր առմամբ բրիտանական բիզնես ներկայացուցչությունների հիմնադրմանը Հայաստանում: Այսպիսի պալատների հիմնական նպատակներից է նաև գործարարների շահերի պաշտպանությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |