Մի խումբ ավստրիացի գործարարներ ճանաչողական այց կկատարեն Հայաստան10 հունիսի 2010 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխաել Փոսթլին: Ինչպես հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Ավստրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեությամբ կնպաստի հայ-ավստրիական տնտեսական և գործարար հարաբերություններում նոր հնարավորություններ փնտրելու գործընթացին: Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին նախատեսվում է ավստրիացի մի խումբ գործարարների ճանաչողական այց Հայաստան: Զրույցի ընթացքում էկոնոմիկայի նախարարը, կարևորելով ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը, անդրադարձել է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի և Ասոցացված համաձայնագրի առնչությամբ օրենքի մոտարկման, հարկային և մաքսային, սանիտարական և բուսասանիտարական, որակի ենթակառուցվածքների և այլ առաջնահերթ խնդիրներին: Նա նաև ընդգծել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը |