Խոշոր հարկատուների ներմուծման ծավալներն այս տարվա ապրիլ ամսին աճել են 33.1 տոկոսով22 հունիսի 2010 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ: Խոշոր հարկտուների կողմից ներմուծման ծավալներն այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 33.1 տոկոսով և կազմել շուրջ 60.0 մլրդ դրամ: Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից, որոնցից խոշորագույն տաս ընկերությունների («Երևանի ջերմաէլեկտրակայան», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Օրանժ Արմենիա», «Ֆլեշ», «Սիթի պետրոլ գրուպ», «Միկմետալ», «Ալեքս Գրիգ», «Միկա Քորփորեյշն», «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ») կողմից ներմուծման ծավալները 2010թ.-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ աճել է 11.3 մլրդ. դրամով: Այս ցուցանիշի աճն ուղիղ համեմատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 23.9 տոկոսով և կազմել 10.6 մլրդ դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |