Բելառուսը դարձել է Եվրասիական զարգացման բանկի 5-րդ անդամ երկիրը22 հունիսի 2010 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը վճարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանոնադրական կապիտալի իր բաժինը` կատարելով 15 մլն դոլարի վճարում: «Այսպիսով, Բելառուսն ավարտել է ԵԱԶԲ-ին անդամակցելու հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները և դարձել է բանկի 5-րդ անդամ-երկիրը»,- ասվում է ԵԱԶԲ հաղորդագրության մեջ: Բանկի անդամ-երկրներ են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը և Տաջիկստանը Ներկա պահին բանկը Բելառուսի տարածքում մի շարք խոշոր ներդրումային նախագծերի փորձաքննություն է անցկացնում, որոնք համապատասխանում են նրա առաքելությանը և ռազմավարությանը: Մասնավորապես, ամբողջությամբ մշակված և ստորագրման է պատրաստված Արևմտյան Դվինա գետի վրա գտնվող Պոլոցկի ՀԷԿ-ի 100 մլն դոլար արժողությամբ շինարարության ֆինանսավորման նախագիծը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |