Կայացավ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Կայացավ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը խորհրդի անդամներին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթուղթը Ասիական զարգացման բանկի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքերում hրապարակելու մասին։ Փաստաթղթի վերաբերյալ հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները ներառելուց հետո, այն կներկայացվի հանրային քննարկման։

Օրակարգի համաձայն, հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2010 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---