Ընթացիկ տարում Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազ. տոննա խաղող` 1 կգ 130 դրամով

Ընթացիկ տարում Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազ. տոննա խաղող` 1 կգ 130 դրամով

PanARMENIAN.Net - 2010 թ. Երևանի կոնյակի գործարանը մթերելու է 29 տոննա խաղող` Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար 1 կգ-ի գինը սահմանելով 130 դրամ, իսկ Տավուշի տարածաշրջանի համար` 120 դրամ: Այս մասին սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նրա խոսքերի համաձայն, բերքահավաքն ու բերքի ընդունումն անցկացվելու է համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխան:

Ընդ որում, Արմավիրի մասնաճյուղում մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ)` սեպտեմբերի 16-ին, իսկ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ)` սեպտեմբերի 22-ին:

2010 թ. ԵԿԳ 6500 ֆերմերի հետ ստորագրել է 5640 պայմանագիր: Մթերվող խաղողի համար վճարվող գումարը մթերումից հետո 10 օրվա ընթացքում կփոխանցվի ֆերմերների բանկային հաշվի համարներին: «Մենք ընդունելու ենք միայն բարձրորակ խաղող` առանց զիջումների: Խաղողի որակի ցուցանիշները մենք վերահսկում ենք ամբողջ տարվա ընթացքում` ֆերմերներին ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով»,- ասել է ԵԿԳ ղեկավարն, ավելացնելով, որ ընթացիկ տարում խաղողի բերքը գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը 30 տոկոսով:

Միակ տարածաշրջանը, որտեղ բերքը տուժել է կարկուտից` Տավուշի մարզն է: Այդ մարզի ֆերմերները գործարանից պարտք են վերցրել 6 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---