Հայաստանն ավելացրել է իր բաժնեմասը «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում

Հայաստանն ավելացրել է իր բաժնեմասը «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին` Հայաստանի կառավարության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունվել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասը 5,6 մլրդ դրամով ավելացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող որոշում: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Որոշման համաձայն, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերով ձեռք բերված գույքի կազմից 5,2 մլրդ դրամ, ինչպես նաև գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրերով ձեռք բերված գույքի կազմից 413,5 մլն դրամ արժողությամբ 76 գազաբաշխիչ համակարգեր նվիրաբերվել են հանրապետության 10 մարզերի համայնքներին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---