Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2011թ. սկզբին Մինսկում

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2011թ. սկզբին Մինսկում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երևանում ստորագրել են Հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի արձանագրությունը: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ բելառուսական կողմից՝ Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը:

Ինչպես արձանագրության ստորագրությունից հետո նշել է Ներսես Երիցյանը, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություներ բոլոր ոլորտներով, մասնավորապես, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլն:

«Հաջորդ նիստը տեղի կունենա 2011թ. սկզբին Մինսկում, որտեղ մենք կամփոփենք ընթացիկ տարվա արդյունքներն ու կնախանշենք ապագայի պլանները»,-ասել է Վալենտին Չեկանովը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---