«Գրանդ քենդի» ընկերությունը մտադիր է ընդլայնել իր արտադրական հնարավորությունները

«Գրանդ քենդի» ընկերությունը մտադիր է ընդլայնել իր արտադրական հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել է «Գրանդ քենդի» ընկերություն: Պետության ղեկավարը ծանոթացել է կոնֆետի, պաղպաղակի, սուրճի, քաղցրավենիքի արտադրամասերի հետ, ինչպես նաև այցելել այս տարի բացված թխվածքաբլիթի արտադրամաս:

Երկրի ղեկավարի այցը նվիրված է ընկերության 10-ամյա հոբելյանին, որը 2000-ից Հայաստանի սննդի արդյունաբերության առաջատարն է:

Ինչպես հայտնել է լրագրողներին ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը, «Գրանդ քենդի» ընկերությունը մտադիր է ավելացնել աշխատատեղերի քանակը, ինչպես նաև ընդլայնել իր արդյունաբերական հնարավորությունները: «Այսօր ընկերությունում աշխատում է շուրջ 2000 մարդ: Այս տարի մենք թխվածքաբլիթի ավանդական տեսակների նոր արտադրամաս ենք բացել և ստեղծել ենք ևս 200 աշխատատեղ»,- ասել է նա:

Ընկերության սեփականատերը նաև հաղորդել է, որ 10 տարվա ընթացքում ներդրվել է 11 մլրդ 534 մլն դրամ, և այսօր «Գրանդ քենդին» աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով: Նրա խոսքերով, այս շրջանում ընկերությունը պետբյուջե է վճարել 12 մլրդ 131 մլն դրամ հարկ և տուրք:

Անդրադառնալով արտահանման ծավալներին` նա նշել է, որ դրանք մեծ չեն և արտադրվող արտադրանքի 80 տոկոսը բաժին է ընկնում վրացական շուկային:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---