2011-ի փետրվարին կարտոֆիլի գինը Հայաստանում կարող է հասնել 350-400 դրամի

2011-ի փետրվարին կարտոֆիլի գինը Հայաստանում կարող է հասնել 350-400 դրամի

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանում սերմնացանի ընդհանուր տարածքը կրճատվել է 30 տոկոսով անցյալ տարվա համեմատ: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտնել է Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: «Մեր գնահատմամբ ընթացիկ տարում կարտոֆիլի բերքը կկազմի 320 հազար տոննա, իսկ Հայաստանում պահանջարկը կազմում է 400 հազար տոննա: Բնական է, որ նման հանգամանքներում նոյեմբեր ամսին կարտոֆիլը կթանկանա, իսկ փետրվարին նրա գինը կկազմի 350-400 դրամ»,- ասել է նա:

Միաժամանակ նա կարծում է, որ նման բարձր գնով կվաճառվի նույնիսկ մանր կարտոֆիլը, և գարնանը խնդիրներ կառաջանան սերմացուի հետ:

Բերբերյանի խոսքերով, ընթացիկ տարում վտանգի տակ է հացահատիկի սերմնացանը, քանի որ անձրևների բացակայության հետևանքով հողը կոշտացել է, և հսկայական տարածքներ չի հաջողվում վարել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---