Հայաստանում խաղողի ռեկորդային բերքի մասին հայտարարությունն ընդամենը առասպե՞լ է30 սեպտեմբերի 2010 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «Այս տարի Հայաստանում խաղողի ռեկորդային բերքի մասին հայտարարություներն ընդամենը առասպել է»,- մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ագրարագյուղացիական միության (ՀԱԳՄ) նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքով, այս տարի բերքը նույնքան է, որքան անցյալ տարի էր, բայց այն 20%-ով ավելի կլիներ, եթե հիվանդությունների ու կրծողների դեմ պայքար մղվեր: Փորձագետը պնդում է, որ անցկացված դիտարկումների համաձայն այս տարի Հայաստանում խաղողի ընդհանուր բերքը կկազմի մոտ 150-180 հազ. տոննա: Ընդ որում, նա պնդում է, որ Տավուշի մարզում իրադրությունն այնքան էլ վատ չէ, և այնտեղ բերքն այնքան էլ չի զիջում անցյալ տարվա ցուցանիշին. «Հայաստանի Տավուշի մարզում Երևանի կոնյակի գործարանն արդեն 1000 տոննա խաղող է գնել, իսկ Երևանի շամպայն գինիների գործարանը` 700 տոննա»: Բացի դրանից, Հրաչյա Բերբերյանն ասել է, որ գործարանի կողմից նախապես պայմանագրում նշված խաղողի քանակը գնելուց հրաժարվելու դեպքում գյուղացին չի կարողանա որևէ հաստատություն դիմել, քանի որ ինքը պաշտպանված չէ օրենքով. «Պետք է գյուղատնտեսական ապրանք արտադրողների մասին օրենք ընդունել: Մեր Միությունն առաջարկել է իր օրինագիծը, բայց այն առաջ չի գնում»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |