Հայկական գինու և կոնյակի արտադրության նոր գործարանի կառուցումը կավարտվի 2011թ. նոյեմբերին

Հայկական գինու և կոնյակի արտադրության նոր գործարանի կառուցումը կավարտվի 2011թ. նոյեմբերին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ ծանոթացել է «Գոլդեն Գրեյփ Արմաս» ՍՊԸ գինու և կոնյակի արտադրության նոր գործարանի կառուցման ընթացքին: Ձեռնարկությունը հիմնվել է 2007թ. Կոշ համայնքի 200 հա անմշակ տարածքում և Սասունիկ համայնքի 20 հա տարածքում: Նույն տարում տնկվել է 400 000 խաղողի արմատակալ և պտղատու ծառերի 10 000 տնկի:

Ինչպես լրագրողներին է ասել «Գոլդեն Գրեյփ Արմաս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ասլանյանը, անհրաժեշտ սարքավորումները ներկրվում են Իտալիայից, իսկ շինարարական աշխատանքները կատարում են տեղացի բանվորները՝ իտալացի փորձագետների աջակցությամբ: «Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2011թ. նոյեմբեր: Այն շահագործման հանձնելուց հետո գյուղատնտեսական ու արտադրական աշխատանքների համար կներգրավվի 300 աշխատակից»,-ասել է նա:

Ըստ ձեռնարկության տնօրենի, նախնական պայմանավորվածությամբ, արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և Ուկրաինա: Արմեն Ասլանյանը հավելեց նաև, որ նախատեսվում է 4000 տոննա տեխնիկական և 2000 տոննա սեղանի խաղող ստանալ, ինչպես նաև 5000 տոննա տարբեր մրգեր, որոնք հետագայում մշակման կենթարկվեն: Ձեռնարկության տնօրենը հայտնել է, որ նախատեսվում է կառուցել նաև համտեսի սրահ, զարգացնել ագրոտուրիզմը: «Կկազմակերպվեն զբոսաշրջիկների այցելություններ այգիներ և գինու ու կոնյակի արտադրամասեր»,-աել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---