Հայաստանում տեղական և ներկրվող արտադրանքի հարկադրման միջև տարբերությունը չափազանց մեծ է

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովն աշնանային նստաշրջանի ընթացքում հոկտեմբերի 5-ին քննարկել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, ինչպես նաև «Ծխախոտի արտադրության համար հաստատագրված վճարի մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարի մասին» օրենքներն ուժը կորցրած համարելու օրինագծերում փոփոխություն կատարելը:

«Այդ օրինագիծը նպատակ ունի համեմատել տեղական արտադրողների և ներկրողների հարկադրումը: Մինչև 2008-ը հարկադրումը նույնն էր, սակայն ճգնաժամի պատճառով նվազել է տեղական արտադրանքի հարկը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքերով, օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղական և ներկրվող ոգելից խմիչքների ակցիզի արժեքի տարբերությունը կկրճատվի 220 դրամից մինչև 120 դրամ:

«Ժառանգություն» կուսակցության առաջարկով օրինագծում փոփոխությունների քննարկումը տեղափոխվել է մինչև հոկտեմբերի 15:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---