2011-ին Հայաստանը մտադիր է վերադառնալ կայուն տնտեսական աճի

2011-ին Հայաստանը մտադիր է վերադառնալ կայուն տնտեսական աճի

PanARMENIAN.Net - «Հայաստանի 2011թ. պետական բյուջեն կլինի կայուն տնտեսական աճին վերադառնալու տարի»,- ՀՀ կառավարության կողմից հաստատված և ՀՀ ԱԺ ներկայացրած պետբյուջեի նախագիծը բնութագրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը` նախարարն ընդգծել է, որ պետբյուջեն կկրի սոցիալական ուղղվածություն և թույլ կտա լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են կառավարության առաջ:

Նրա խոսքերով, պետբյուջեի եկամուտների հոդվածը կկազմի 850 մլրդ դրամ, իսկ ծախսերի հոդվածը` շուրջ 1 տրլն դրամ, ընդ որում դեֆիցիտը կկազմի 148.6 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---