ԱՄՀ-ի ու «Վաշինգտոնյան կոնսենսուսի» բաղադրատոմսերը ընդունելի չեն Հայաստանի գյուղատնտեսության համար

ԱՄՀ-ի ու «Վաշինգտոնյան կոնսենսուսի» բաղադրատոմսերը ընդունելի չեն Հայաստանի գյուղատնտեսության համար

PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ Հայաստանն արտադրում է շուրջ 360 հազար տոննա ցորեն, այն դեպքում, երբ երկրի պահանջարկը 700 հազար տոննա է, ընդ որում, 120 հա հող չի մշակվում»,-լրագրողներն է ասել Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ նրա, գյուղացիները վճարում են ոռոգման ջրի համար, մինչդեռ սահմանամերձ գյուղերում այն կարող էր անվճար տրամադրվել: «Մենք փորձում ենք փող աշխատել ամեն ինչի վրա: Պետությունը պետք է միջոցներ ներդնի գյուղատնտեսության մեջ, արդյունք ստանալու համար: Լեռնային Ղարաբաղում այս 20 տարում կարելի էր կազմակերպել գյուղմթերքի լայնածավալ արտադրություն, սակայն դա չարվեց»,-ասել է նա: Վազգեն Սաֆարյանը նշեց, որ այդ հնարավորությունը Հայաստանը բաց թողեց՝ հետևելով Արժույթի միջազգային հիմնադրամի ու «Վաշինգտոնյան կոնսենսուսի« խորհուրդներին, որոնք բացառում են պետության կարգավորող դերը, սակայն իրենք կանոնակարգում են սեփական գյուղատնտեսությունը:

Ինչ վերաբերում կարտոֆիլին, ապա ըստ Սաֆարյանի, կարտոֆիլի գնաճը պետությունը կկարողանա զսպել միայն այն դեպքում, եթե կարտոֆիլ ներկրի, հակառակ դեպքում դա անհնար կլինի այս տարվա անբավարար բերքի պատճառով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---