Հայաստանի բնակչությունը սկսել է ավելի քիչ բնական գազ սպառել

Հայաստանի բնակչությունը սկսել է ավելի քիչ բնական գազ սպառել

PanARMENIAN.Net - 2010 թվականի ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 17,8 տոկոսով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 987.8 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 988.0 մլն խ.մ, ինչը 13,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Իրացումը կատարվել է նաև ներքին պաշարների հաշվին, որոնք զուգահեռաբար վերականգնվել են:

Նախորդ տարվա համեմատ 15,3 տոկոսով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 339.4 մլն խ.մ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 103.1 մլն խ.մ, ինչը 51,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ:

Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 188.6 մլն խ.մ, ինչը 4,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2,8 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 230.9 մլն խ.մ և 3,4 տոկոսով ավելացել է սպառումը նաև այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 126.0 մլն խ.մ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---