Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2010-ի հունվար-սեպտեմբերին աճել են 19.2 տոկոսով25 հոկտեմբերի 2010 - 15:22 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 566.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 595 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության` ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 109.8 և 93.2 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 77.7 տոկոսով, ծախսերի գծով` 69.4 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.2տոկոսով կամ 91.4 մլրդ դրամով: Ընդ որում, 18 տոկոսով (80.2 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 97.1 տոկոսով կամ 2.9 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 30.5 տոկոսով կամ 8.3 մլրդ դրամով` այլ եկամուտները: Պետական բյուջեի եկամուտների 92.7 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.3 տոկոսը` այլ եկամուտների, 1 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 14.1 մլրդ դրամ: 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 595 մլրդ դրամի ծախսեր` կազմելով իննամսյա ծրագրի 93.2 տոկոսը: Մասնավորապես` 534.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 60.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 10.5 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 4.6 տոկոսով կամ շուրջ 26.2 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ: 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 28.4 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 122.3 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 93.5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 39.2 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 10.8 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |