«Յունիբանկն» առաջարկել է երկրորդական շուկայում ավտովարկավորման նոր ծրագիր

«Յունիբանկն» առաջարկել է երկրորդական շուկայում ավտովարկավորման նոր ծրագիր

PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում օվերդրաֆտի տեսքով վարկային միջոցները տրամադրվում են երկրորդական շուկայից գործածված մեքենաների ձեռքբերման համար: «Ավտովարկերը տրամադրվում են մինչև 60 հազար դոլարի չափով 50 տոկոս կանխավճարով: Տոկոսադրույքը`տարեկան 18 տոկոս, վարկի մարման ժամկետը` 36 ամիս»,- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Ավտովարկավորման նոր ծրագիրն ընդգրկված է բանկի կողմից իրագործվող բիզնեսի մանրածախ ուղղվածության ակտիվացման ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ «Յունիբանկը» ավտովարկավորման ծավալներով բանկային շուկայի առաջատարն է:

«Յունիբանկը» նաև առաջարկում է վարկեր նոր մեքենաներ ձեռք բերելու համար հետևյալ պայմաններով. կանխավճարը` 20 տոկոս, տոկոսադրույքը` տարեկան 15 տոկոս, վարկի մարման ժամկետը` 60 ամիս: Վարկի գումարը կարող է կազմել մինչև 15 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---