ՀԿԵՈւ-ն հայտարարում է ընկերության վերաբրենդավորման մասին27 հոկտեմբերի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարում է վերաբրենդավորման սկիզբը, որի շրջանակներում կվերամշակվի ֆիրմային նոր անունը, ինչպես նաև նրա գաղափարախոսությունն ու ոճը: Վերաբրենդավորման հիմնական նպատակն է ստեղծել Հայաստանում առաջատար տրանսպորտային ընկերության բրենդը, որը կներկայացնի հանրապետությունը արտերկրում և կկատարի կարևոր սոցիալական ֆունկցիա՝ տրանսպորտի մատչելիության ապահովումը բնակչության համար: Այսօր Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ակտիվորեն ներգրավված է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ծրագրերում: Համատեղ իրականացվում է Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային ճյուղի կառուցման ծրագիրը, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի պետության տնտեսության համար: Նոր ապրանքանիշը հանրապետության համար 3-5 տարի հետո կդառնա ազգային գանձ, նոր խորհրդանիշ և հպարտություն: Այսպիսի ապրանքանիշի իրականացման ռազմավարությունը համապատասխանում է «ՀԿԵ» ՓԲԸ խոշոր բաժնետեր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հետաքրքրություններին և ընդգրկված է կոնցեսիոն պայմանագրի իրականացման մեջ: «ՌԵ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը իր՝ այս ամռանը իրականացված Հայաստան այցի ժամանակ հույս հայտնեց, որ «երկաթուղային տրանսպորտը մեծ ավանդ կունենա թե' Հայաստանի տնտեսության, թե' հասարակության զարգացման մեջ»: Վերաբրենդավորման ընթացքին կարող է մասնակցել Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի: Ընկերության կայքում կստեղծվի հատուկ վերաբերնդավորման բաժին, որտեղ կքննարկվեն և կհրապարակվեն վերջին վերամշակումները, բրենդի գաղափարախոսությունն ու դիզայնը: Բացի դրանից, նախագծի իրագործման շրջանակներում նախատեսված են կլոր սեղանների և հանդիպումների կազմակերպում համապատասխան մասնագետների, ինչպես նաև երկրի տնտեսական ու քաղաքական իստաբլիշմենտի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |