Ամերիաբանկը կֆինանսավորի առևտրային հայտերը

Ամերիաբանկը կֆինանսավորի առևտրային հայտերը

PanARMENIAN.Net - Նոյեմբեի 4-ից Հայաստանի վարկավորման շուկայում հասանելի կդառնա «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նոր գործիքը: Ամերիաբանկը 100 տարվա պատմության կապակցությամբ շարունակում է 100 անակնկալների շարքը: Այս անգամ անակնկալները վերաբերվում են բանկային նոր ծառայություններին, որոնք գործարարների համար ֆինանսավորման աննախադեպ հնարավորություններ են ընձեռում` գրավը փոխարինել պայմանագրով: Ըստ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի, որպես կանոն, վարկային պայմանագիրը նախատեսում է որոշակի գրավի առկայություն: «Սակայն գոյություն ունեն վարկավորման այնպիսի սխեմաներ, որոնք չեն պահանջում գրավի առկայություն»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լևոն Արևշատյանը: Ըստ նրա, գնման պատվերի ֆինանսավորումը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ առկա է պատվերի իրականացման պայմանագիր, սակայն ընկերությունը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տվյալ պատվերն իրականացնելու համար և անհրաժեշտ է գրավ` վարկ ստանալու համար: Առաջարկվող այս նոր ֆինանսավորման համար որպես հիմնական ապահովվածության միջոց հանդիսանում է ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը:

Ըստ Արևշատյանի, այդ դեպքում բանկը պատրաստ է ֆինանսավորել անհրաժեշտ գումարի 75 տոկոսը, երկու պայմանի առկայության դեպքում՝ եթե մատակարարող ընկերությունը լավ պատմություն ունի, ընկերությունն ունի լավ ֆինանսական և վարկային հնարավորություններ: Հայտի ֆինանսավորման առավելագույն ժամակետը կարող է կազմել 180 օր՝ 16 տոկոս տոկոսադրույքով մինչև 200 000 ԱՄՆ դոլար, ընդ որում, ֆինանսավորումը կարող է կատարվել ինչպես դրամով, այնպես էլ դոլարով: Ամերիաբանկի նոր գործիքից կկարողանան օգտվել ոչ միայն բանկի հաճախորդները, այլ նաև բանկի պահանջներին համապատասխանող ցանկացած ընկերություն:

Իր հերթին «Ամերիա» ընկերության խորհրդատվության ծառայության տնօրեն Գագիկ Սահակյանը հավելել է, որ զարգացման ռազմավարության շրջանակներում բանկը իոնվացիոն ծառայություններ է ներդնում Հայաստանում՝ ադյպիսով ապահովելով միջազգային բանկային ծառայությունների հասանելիությունը հայ սպառողների համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---