Հայաստանը կանդամակցի Եվրոպական ռեգիոնների ասամբլեային

Հայաստանը կանդամակցի Եվրոպական ռեգիոնների ասամբլեային

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Ստամբուլ` մասնակցելու Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER) տարեկան համաժողովի աշխատանքներին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Եվրոպական ռեգիոնների ասամբլեային:

Փոխվարչապետը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Համաժողովին Հայաստանի մասնակցության եւ Հայաստանի` կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ պայմանավորվածության էր ձեռք բերվել ասամբլեայի նախագահ Միշել Սաբանի` սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում:

Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն եւ հանդես է գալիս որպես եվրոպական երկրների ռեգիոնների միջեւ համագործակցության, փորձի փոխանակման հարթակ:

Ինչպես ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ, այցի շրջանակում նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ա. Գեւորգյանը կայցելի նաեւ Պոլսի Հայոց պատրիարքարան, Ստամբուլի Սբ Փրկիչ հայկական հիվանդանոց, համայնքային այլ հաստատություններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---