Հայաստանն ու ԱՄՆ-ն բանակցել են առևտրի ընդլայնման հարցերի շուրջ15 նոյեմբերի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավման թեմաները, լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Մենք կենտրոնացանք երկրում մակրոտնտեսական իրավիճակի քննարկման վրա և քննարկեցինք այն միջոցառումները, որ պետք է իրականացնել մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար: Երկրորդը գործարար և ներդրումային միջավայրի բարելավման հարցերն էին»,-ասել է նա: Նախարարը հայտնել է, որ քննարկումներ եղան նաև են գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկ և ջրային ռեսուրսների ոլորտների վերաբերյալ, երկրների միջև առևտրի ընդլայնման հարցերի շուրջ: Իր հերթին ԱՄՆ-ի Եվրոպայի ու Եվրասիայի երկրների օգնության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը շեշտեց հանդիպումը գործարարների հետ: «Մենք լսեցինք նրանց կարծիքը և գնահատականները համագործակցության ընդլայնման, ներդրումների ավելացման վերաբերյալ»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |