Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 2.4 տոկոս19 նոյեմբերի 2010 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,4 տոկոս 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2755.6 մլրդ դրամ: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ն հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ավելացել է 7.3 տոկոսով: Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,9 տոկոս: Միևնույն ժամանակ 2010թ. հոկտեմբերին գնաճը կազմել է 1 տոկոս: Բյուջեով նախատեսված է 1,2 տոկոս տնտեսական աճ և 4±1,5 տոկոս գնաճ:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |