HSBC բանկ Հայաստանը 24.5 մլրդ դրամով ավելացրել է կորպորատիվ վարկավորման ծավալը19 նոյեմբերի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին HSBC բանկ Հայաստանը 24.5 մլրդ դրամով ավելացրել է կորպորատիվ վարկավորման ծավալը: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այսպիսով, բանկն ապահովել է կորպորատիվ հաճախորդների վարակավորման ծավալի 66 տոկոս աճ` հասցնելով այն 61.6 մլրդ դրամի 2010-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ: Կորպորատիվ վարկավորման պորտֆելի նման աճը բանկի լավագույն արդյունք է իր ողջ պատմության ընթացքում և կազմում է երկրի բանկային համակարգի կորպորատիվ վարկավորման ընդհանուր աճի 24 տոկոսը: «HSBC բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը նման աճն անվանել է մեծ ձեռքբերում և նշել, որ այն հնարավոր է դարձել երկրում աճող տնտեսական ակտիվության, ինչպես նաև կորպորատիվ վարկավորման նկատմամբ բանկի աճող տրամադրվածության շնորհիվ: «Մենք մտադիր ենք պահել մեր դիրքերը նաև հաջորդ տարում»,- ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |