Առաջիկա տարիներին Հայաստանում կյանքի ապահովագրություն չի լինի

Առաջիկա տարիներին Հայաստանում կյանքի ապահովագրություն չի լինի

PanARMENIAN.Net - 2010-ի նոյեմբերին Հայաստանի ապահովագրական շուկան դարձել է 15 տարեկան: Ինչպես հաղորդել է լրագրողներին մամլո ասուլիսում Հայաստանի Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը, եթե 1997-ի տվյալներով ապահովագրական ընկերությունների կողմից ստանձնած պարտավորությունները կազմել են 60 մլրդ դրամ, ապա 2010-ի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 3.25 տրլն դրամ: Բացի դրանից, եթե 1997-ին հավաքվել է 431 մլն դրամ արժողությամբ ապահովագրման գումար, ապա 2010-ի 9 ամիսների արդյունքով այդ գումարը կազմել է 6.6 մլրդ դրամ: Ապահովագրական վճարների գումարը 13 տարի առաջ կազմել է 826 մլն դրամ, իսկ 2010-ի երեք եռամսյակների արդյունքով` 1.3 մլրդ դրամ: Հայաստանում 2010-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործում են ապահովագրման 6 հազար պայմանագրեր:

Օհանջանյանիի խոսքերով, տվյալ պահին Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ: «Ոչ կյանքի» ապահովագրման կարգով երկրում գործում է լիցենզավորման 18 տեսակ, մինչև ԱՊՊԱ հայտնվելը ոչ մեծ պահաջարկ էր վայելում ավտոմեքենաների կամավոր ապահովագրումը: «Հայաստանում կյանքի ապահովագրություն չկա, կապված նրա հետ, որ 2007-ին ընդունված օրենքի համաձայն, նույն ընկերությունը չի կարող ունենալ «կյանքի» և «ոչ կյանքի» ապահովագրման լիցենզիա: Քանի որ կյանքի ապահովագրման համար պետք է ստեղծել նոր ընկերություն բավական մեծ կապիտալով, ապա առաջիկա տարիներին Հայաստանում հազիվ թե հայտնվի նման ընկերություն»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---