Հաջորդ տարին ԱՊՀ-ում հայտարարված է պատմամշակութային ժառանգության տարի

Հաջորդ տարին ԱՊՀ-ում հայտարարված է պատմամշակութային ժառանգության տարի

PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նեղ կազմով զրույցից հետո, տեղի ունեցավ ընդլայնված նիստ, որին մասնակցեցին նաև պատվիրակությունների անդամ պաշտոնյաները, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից:

Ինչպես նշեց նիստում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հանդիպմանը նախատեսվում է քննարկել շուրջ 20 փաստաթուղթ, ինչպես նաև ամփոփել 2010թ. արդյունքներն ու նախանշել հեռանկարի պլանները: Ըստ նրա, ընթացիկ հետճգնաժամային շրջանում ԱՊՀ երկրներին հաջողվեց որոշակի տնտեսական աճի հասնել, ինչի մասին է վկայում նաև այն փոխադարձ ապրանքաշրջանառությունը, որը 2010թ. հունվար-օգոսոսին կազմել է 120 մլրդ դոլար: «Մենք սկսում ենք հաղթահարել անկման հետևանքները մեր առևտրաներդրումային հարաբերություններում»,-ասել է նա: Պուտինը նշել է, որ դրան կնպաստի Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որին բոլոր ԱՊՀ անդամները պետք է միանան մինչև տարեվերջ: Նա հավելել է, որ այդ պայմանագիրը պետք է նորացվի ԱՀԿ նորմերի համաձայն: Վլադիմիր Պուտինն առաջարկել է վերականգնել «վաղեմի դրական ավանդույթները» և օգտագործել Համառուսաստանյան ցուցադրական կենտրոնի տաղավարները տարեկան 1 ռուբլով՝ 50 տարի ժամկետով:

Վլադիմիր Պուտինը հավելել է նաև, որ որպես նախագահող երկիր ՌԴ-ն կարևորում է գիտությունն ու ինովացիաները և 2010թ. ԱՊՀ-ում անցնում է հենց այդ կարգախոսով: «Այդ ուղղությամբ իրականացվում են մեզ բոլորիս համար հեռանկարային նախագծեր»,-ասել է նա: Գործում է նաև Միջպետխորհուրդը գիտության ու ինովացիաների ոլորտում: «Այդ ուղղությամբ տեմպերը պետք է պահպանել և ներգրավել ԱՊՀ լավագույն բուհերն ու գիտական կենտրոնները: Այդ համատեքստում, ՌԴ վարչապետը նշել է, որ Համագործակցությունը ձեռնամուխ է լինում երկու խոշորագույն ծրագրերի իրականացմանը՝ փոխգործակցության ինովացիոն ոլորտի ծրագիրն ու հումնիտար ոլորտի զարգացման ծրագիրը: «Վստահ եմ, որ այդ ծրագրերը կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը և մեր երկրների մրցունակության բարձրացմանը»,-ասել է նա: Այդ առնչությամբ Պուտինը հավելել է, որ հաջորդ տարին կլինի պատմամշակութային ժառանգության տարի:

Նիստին մասնակցում էր նաև ՀՀ կառավարական պատվիրակությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---