Մինչ 2010թ. ավարտը կապահովագրվի Հայաստանում առկա ավտոմեքենաների շուրջ 80 տոկոսը

Մինչ 2010թ. ավարտը կապահովագրվի Հայաստանում առկա ավտոմեքենաների շուրջ 80 տոկոսը

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր է ձեռք բերել վարորդների 10 տոկոսը, ասել է Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Ըստ նրա, ակնկալվում է, որ մինչ տարեվերջ կապահովագրվի Հայաստանում առկա ավտոմեքենաների շուրջ 80 տոկոսը: «Ըստ հայկական մտածելակերպի առանձնահատկությունների մարդիկ ապահովագրում են իրենց մեքենաները սահմանված ժամկետի վերջին օրերին, ես գտնում եմ, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ են սպասարկել դեկտեմբերի վերջին սպասվող հաճախորդների մեծ հոսքը»,-ասել է Օհանջանյանը: Նա հստակեցրել է, որ ԱՊՊԱ պայմանագրեր են վաճառում ՀՀ տարածքում գործող ապահովագրական 9 ընկերություններից 8-ը:

Բացի այդ, ակնկալվում է, որ ԱՊՊԱ պայմանագրերի 100 տոկոսի վաճառքի դեպքում ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կաճի տարեկան 13-14 մլրդ դրամով: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը կազմում է 6,6 մլրդ դրամ:

Ըստ Ասոցիացիայի տնօրենի, որպես օրենք, ԱՊՊԱ-ն չի լինում ապահովագրման եկամտաբեր տեսակ, սակայն, մարդիկ պարտադիր ավտոապահովագրման պատճառով ստիպված են լինում ավելի շատ շփվել ապահովագրական ընկերությունների հետ, որի արդյունքում վստահություն է առաջանում և կամավոր ապահովագրումը ևս զարգանում է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---