«Արմենբրոկը» շարունակում է ուսուցանել Հայաստանի քաղաքացիներին ներդրման մշակույթը

«Արմենբրոկը» շարունակում է ուսուցանել Հայաստանի քաղաքացիներին ներդրման մշակույթը

PanARMENIAN.Net - «Արմենբրոկը» շարունակում է ուսուցանել Հայաստանի քաղաքացիներին ներդրման մշակույթը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Քայֆաջյանը: «Մինչև հիմա երկրում ընդունված ներդրման ձևը բանկային դեպոզիտն է, որը չի ապահովում ներդրված միջոցների շահավետ վերադարձ»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է ընկերության գործունեությանը, ապա, նրա խոսքերով, «Արմենբրոկը» մտադիր է զարգանալ և ընդլայնել տրամադրվող ծառայությունների ոլորտը, մասնավորապես` դեպոզիտար ծառայությունները, արտասահմանյան ընկերություններում արժեթղթերի ներդրումը: «Մեզ հավար առաջնահերթ է մնում արտասահմանյան ներդրումների ներգրավումը Հայաստան»,- ասել է Քայֆաջյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---