«Նաիրիտն» միջոցներ է որոնում իր աշխատողներին աշխատավարձ վճարելու համար

PanARMENIAN.Net - Երևանի Նաիրիտ քիմիական գործարանի ղեկավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում իր աշխատողներին աշխատավարձ վճարելու համար, հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը: Գործարանում զերծ են մնացել պարզաբանումներից ԵվրԱzԷսի հակաճգնաժամային հիմնադրամից կողմից վարկային միջոցներ ստանալու մասին:

ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ «Նաիրիտի» ներդրումային ծրագիրը գնահատվում է 150-300 մլն դոլար: Ծրագիրը ներկայացվել է ԵվրԱzԷսի հակաճգնաժամային հիմնադրամին, բայց նրա իրագործման մասին վերջնական որոշում կայացվելու է տարեվերջին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---