Հայաստանի 2011-ի պետբյուջեն կհատի 1 տրիլիոն դրամի սահմանագիծը

Հայաստանի 2011-ի պետբյուջեն կհատի 1 տրիլիոն դրամի սահմանագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի օրը ձեռնամուխ եղավ 2011-ի Հայաստանի պետբյուջեի քննարկմանը: ՀՀ ԱԺ նիտսում ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, որը ներկայացրեց պետբյուջեի վերջնական նախագիծը և պատգամավորներից ու խորհրդարանական խմբակցություններից ստացված առաջարկությունները:

«Պետբյուջեի ծախսերի և եկամուտների հատվածն ավելացել է 2.4 մլրդ դրամով, պաշտպանական ծախսերն ավելացել են 5-6 մլրդ դրամով»,- ասել է նախարարը:

Հայաստանի 2011-ի պետբյուջեն կկազմի 1.1 տրիլիոն դրամ: Բյուջեի եկամուտի հատվածը կհասնի 852 մլրդ դրամի, բյուջեի դեֆիցիտը կպահպանվի նաև 2011-ին` կազմելով 148 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---