«Հայէկոնոմբանկը» ճանաչվել է Հայաստանում MoneyGram համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող բանկ

PanARMENIAN.Net - «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն երկրորդ տարին անընդմեջ MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից ճանաչվել է որպես «Հայաստանի Հանրապետությունում համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող» բանկ:

Բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 7-8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում MoneyGram կողմից կազմակերպված «MoneyGram. ձեռքբերումներ և զարգացման նոր հեռանկարներ» կոնֆերանսը եզրափակվեց Իսրայելում և ԱՊՀ տարածաշրջանում MoneyGram կազմակերպության հիմնական գործընկերների հանդիսավոր ընդունելությամբ և պարգևատրման արարողությամբ, որտեղ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին շնորհվեց ՀՀ-ում համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող բանկի կոչում:

Միջոցառմանը մասնակցել են 11 երկրներից հրավիրված MoneyGram համակարգին անդամակցող բանկերի ներկայացուցիչները`Հայաստան, Բելարուս,Վրաստան, Ղազախստան, Ղրղստան, Ռուսաստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուկրաինա, Ուզբեկիստան և Իսրայել, ինչպես նաև MoneyGram բարձրաստիճան ղեկավարությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---