Հայաստանի խոշոր հարկ վճարողների հասույթն իրացումից ավելացել է 3.4 տոկոսով20 դեկտեմբերի 2010 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է. իրացումից հասույթը 2010թ.–ի հոկտեմբեր ամսին կազմել է 178.9 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 3.4 տոկոսով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 170 կազմակերպությունների մոտ` 31.7 մլրդ դրամով և նվազել 155-ի մոտ` 24.6 մլրդ դրամով: 2010թ.-ի հոկտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 85 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 270.3 մլն դրամի չափով: Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 0.5 տոկոսով և կազմել է 114323 մարդ: Բացի այդ, զուգահեռաբար աճել է նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա հոկտեմբերին արձանագրվել է 4.7 տոկոս աճ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի |