Արա Նռանյան. Հայաստանի բնակիչների համար 2010 թվականը դարձավ անկառավարելի գնաճի տարի

Արա Նռանյան. Հայաստանի բնակիչների համար 2010 թվականը դարձավ անկառավարելի գնաճի տարի

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակիչների համար 2010 թվականը դարձավ անկառավարելի գնաճի տարի, դեկտեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅ Դաշնակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: «Մենք չափազանց մակերեսորեն ենք վերաբերվում գնաճի խնդրին և այն լուծում մեկ-երկու վարչական լծակների օգնությամբ»,- ասաց նա: Ընդ որում` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամն ավելացրեց, որ ընթացիկ տարում գնաճի մակարդակը երկու անգամ կգերազանցի բյուջեում ներմուծված ցուցանիշը, այսինքն` կկազմի մոտ 9%:

Նա նկատեց նաև, որ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում գնաճն ավելի բարձր է, քան միջին աշխատավարձի աճը, այսինքն` իրական աշխատավարձի անկում է նկատվում: Ինչ վերաբերում է 2011 թվականին սպասվող գնաճին, ապա, պատգամավորի կարծիքով, այն հաջորդ տարի ևս հնարավոր չի լինի զսպել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---