Երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագրով 2010թ. սուբսիդավորումը կազմել է 34.8 մլն դրամ15 հունվարի 2011 - 13:07 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով 2010թ. ընթացքում սուբսիդավորվել է թվով 223 վարկառու` ընդամենը 34.8 մլն դրամ գումարով: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության մեջ, որը զետեղված է նախարարության պաշտոնական կայքում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, հատկացված վարկերի միջին չափը կազմում է 8,2 մլն դրամ, վարկի տրամադրման միջին ժամկետն է 12,4 տարի, իսկ միջին տոկոսադրույքը 10,3 տոկոս է: 2010թ. կառավարությունը վերանայեց վարկավորման պայմաններն այդ ծրագրով և առաջիկայում նոր փոփոխություններ չեն սպասվում: Մասնավորապես, եթե նախկինում պետության օժանդակությունը մարզերի բնակիչներին կազմում էր հատկացված վարկի 2 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 4 տոկոս: Բացի այդ, Հայաստանի մարզերում բնակարանի համար կանխավճարը կազմում է 10 տոկոս, նախկին 30 տոկոսի փոխարեն: «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրին մասնակցում են 13 բանկեր և 3 վարկային կազմակերպություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |