ՀԲ. Անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի տնտեսությունը գյուղատնտեսական աճի հաշվին25 հունվարի 2011 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը մասնակցեց «Գյուղական համայնքների մրցունակության և ռեսուրսների կառավարման բարձրացումը» խորգարգով քննարկումներին, որոնք կազմակերպվել էին ՀՀ Հանրային խորհրդի կողմից` Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ: Ինչպես հաղորդեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին, ներկա պահին ՀԲ-ն մի շարք ծրագրեր ունի, որոնք նախապատրաստական փուլում են գտնվում, մասնավորապես համայնքների և ռեսուրսների կառավարման ծրագիրը, ծրագրեր կան նաև էլեկտրաէներգիայի, պետֆինանսների կառավարման, ճանապարհների վերականգնման ոլորտներում: Ժան-Միշել Ապպին ասաց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ակնառու դարձրեց երկրում տնտեսական աճի տարբեր ուղղությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` անհրաժեշտ է իրականացնել ծրագրեր, որոնք եկամուտ են բերում, որպեսզի հասարակությանը աջակցություն ցուցաբերվի աղքատության հաղթահարման գործում: «Գյուղատնտեսությունը կարող է կարևոր դեր խաղալ ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացում»,- ավելացրեց նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |