ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 7.75 տոկոս

ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 7.75 տոկոս

PanARMENIAN.Net - 2011թ. փետրվարի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 7.75 տոկոս: 2011թ. հունվարին արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 10.6 տոկոս` պարենային ապրանքների գների աճի բավականին բարձր` 8.8 տոկոսային կետ նպաստմամբ:

Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրը շարունակելու է ընդլայնվել` կապված պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում հիմնարարներից բխող կանխատեսվող լարվածության պահպանման և գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետևանքով դեռևս պահպանվող բարձր գների հետ:

Խորհուրդը գտնում է, որ չնայած ներկայումս ներքին պահանջարկի վերականգնումը գնաճային ճնշումներ չի ձևավորում, սակայն տնտեսության զարգացման կանխատեսվող միտումները, նախորդ տարվա ընթացքում արձանագրված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունների ուժգնացումն ու գնաճային սպասումների ավելացումը գնաճային նոր ռիսկեր են առաջացնում:

Այս իրավիճակում կանխատեսվող 12-ամսյա ժամանակային հորիզոնում գնաճի կանխատեսված և նպատակային ցուցանիշների միջև շեղման վերացման համար առաջնային անհրաժեշտություն է դրամավարկային պայմանների կոշտացումը և դրա զուգակցումը պարտադիր պահուստավորման մեխանիզմի վերջին փոփոխությունների հետ:

Խորհուրդը կարևորում է գնաճի կանխատեսվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը: Վերջինս պետական այլ կառույցների հետ մեկտեղ հակագնաճային միջոցառումների իրականացման ներքո նախադրյալներ կստեղծի գնաճը 2011թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---