Ամերիաբանկն առաջարկում է ավանդի նոր տեսակ` «Ոսկու կառուցվածքային» ավանդ11 փետրվարի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` «Ոսկու կառուցվածքային» ավանդ: Այն ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` միջազգային շուկաներում ոսկու գնի բարձրացումից, այսինքն` երբ ապահովվում է ոսկու դրական եկամտաբերություն: Ըստ էության, այս ավանդում ներդրում կատարելը համարժեք է ավանդի ժամկետի տևողությամբ ոսկում ներդրում կատարելուն, սակայն այն կարևոր տարբերությամբ, որ անկախ ոսկու գնի փոփոխությունից (այդ թվում` ոսկու գնի նվազումից) բանկը երաշխավորում է ներդրված գումարի վերադրաձը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, ներգրավման նվազագույն ժամկետը` 2տարի: Դեռևս 2010թ. ապրիլին Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում հանդես էր եկել նոր ծառայությամբ` Կառուցվածքային ավանդով, որն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն ընձեռեց միջազգային շուկաներում գումարներ վաստակել առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի: «Ոսկու կառուցվածքային» ավանդը լինելով Կառուցվածքային ավանդի տեսակ` բացի միջազգային շուկաներում ձևավորվող եկամտից, ապահովում է նաև ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից: Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, «Ոսկու կառուցվածքային» ավանդն ապահովում է հասանելիություն միջազգային շուկաներին և այդ շուկաներում եկամտի ստացման բացառիկ հնարավորություն` առանց ավանդի գումարի և ֆիքսված տոկոսադրույքով ձևավորված եկամտի կորստի ռիսկի:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին Միլլեր․ ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալություններով Նա կոչ է անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել անարդարացի կալանավորվածներին |