Հայաստանում ավտոմեքենաների մաքսազերծումը մի քանի անգամ ավելի էժան է, քան Ռուսաստանում

Հայաստանում ավտոմեքենաների մաքսազերծումը մի քանի անգամ ավելի էժան է, քան Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Մինչև 5 տարի թողարկման վաղեմություն ունեցող ավտոմեքենաների մաքսային տուրքերի տոկոսադրույքը Հայաստանում կազմում է 32 տոկոս, 5-10 տարի` 34 տոկոս, 10-15 տարի` 42 տոկոս, 15 տարի և ավելի` 52 տոկոս:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի մաքսային ծառայությունից, 2000 թ. արտադրության LADA 2107 մակնիշի մեքենա ներկրելու համար վարորդը պետք է վճարի շուրջ 1050 դոլար, 2000թ. արտադրության Mercedes E320-ի համար (շարժիչի ծավալը` 3200 խս)` 3900 դոլար, 2000թ. Toyota Corolla-ի համար (շարժիչի ծավալը` 1800 խս)` 1850 դոլար:

Համեմատության համար, 2000թ. Mercedes E320 մաքսազերծումը Ռուսաստանում արժի 25 հազար դոլար, իսկ 2000թ. Toyota Corolla-ն` 72 հազար դոլար: Նման մաքսային քաղաքականությունը կապված է նրա հետ, որ ՌԴ-ն խթանում է տեղական արտադրությունը:

Միաժամանակ, Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծումը խլում է մինչև 30 րոպե զրոյական տոկոսադրույքով: Ավելին, այդ երկրի կառավարությունը, նպատակ ունենալով տարածաշրջանային մակարդակով բարձրացնել ընկերությունների մրցունակությունը, 2010-ին հեշտացրել է նրանց համար բիզնես վարելու պայմանները` ավտոմեքենաների զրոյական մաքսազերծումը երկարացնելով 20 օրից մինչև 45 օր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---