Հայկական կողմը շուրջ 100 մլն դոլար կներդնի Իրան-Հայաստան նավթատարի կառուցման մեջ15 փետրվարի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Նավթատարը թույլ կտա Հայաստանին նավթամթերք ստանալ ոչ միայն Իրանի նավթազտարաններից, այլ նաև Պարսից ծոցից, որտեղ այսօրվա դրությամբ գտնվում է աշխարհում թվով երկրորդ բորսան, որտեղ վաճառվում է տարբեր որակի նավթամթերք: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ էներգետիկայի ու բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ համատեքստում նախարարը պարզաբանել է, որ Հայաստանը կկարողանա օգտվել բորսայում գործող գներից, որոնք զգալիորեն տարբերվում են միջերկրածովյին գներից և զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը: Ինչ վերաբերում է ներդրումներին տնտեսական տեսակետից շահավետ նախագծում, ապա, ըստ Արմեն Մովսիսյանի, ներդրողներ կգտնվեն, հնարավորո է նաև ֆինանսավորում Հայաստանի պետական միջոցների հաշվին: Արմեն Մովսիսյանը հայտնել է նաև, որ նավթատարի շինարարությունը Հայաստանի տարածքում կֆինանսավորի հայկական կողմը, իսկ Իրանի տարածքում՝ իրանական կողմը: Նավթատարի շահագործման մասին պայմանագիրը կկնքվի 25 տարով: Ինչպես հայտնել է նախարարը, Հայաստանի ներքին սպառման պահանջարկը կազմում է տարեկան 400 հազար տոննա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |